Pour It Up երգի վրա նկարահանված Ռիհաննայի նոր տեսահոլովակը մի քանի օր առաջ է թողարկվել և միանգամից արժանացել է հանդիսատեսի բուռն արձագանքին: Չի կարելի ասել, թե երգչուհու նոր աշխատանքը դուր է եկել բոլորին: Ընդհակառակն, նույնիսկ աստղի ամենահավատարիմ երկրպագուները նոր տեսահոլովակը «վուլգար, զզվելի և պոռնոգրաֆիկ» են անվանել:
Հենց այդ արձագանքներն են հանդիպում կայքերի մեծամասնությունում, որտեղ հայտնվել է այս տեսահոլովակը: Երկրպագուները նշում են նաև, որ երգչուհին պետք է որ ամաչի տեսահոլովակի շատ բաց տեսարանների համար:
Առաջինն իրենց անհանգստությունն են արտահայտել դեռահասների ծնողները, ովքեր շտապել են գնահատել տեսահոլովակը համացանցում հայտնվելուց միանգամից հետո: Խնդիրն այն է, որ հանդիսատեսի մեծամասնությունը անչափահասներ են, իսկ Ռիհաննայի տեսահոլովակը կարող է վնասել նրանց հոգեբանությունը կամ առնվազն այլասերել տպավորվող երեխաներին:
Այդ պատճառով էլ YouTube-ում, աղբյուրի տվյալներով, տեսահոլովակը հեռացնելու խնդրանքով հանդիսատեսի կողմից բազմաթիվ նամակներ են ստացվել: Իմիջիայլոց, մի քանի օրվա ընթացքում Pour It Up տեսահոլովակը 9 միլիոն դիտումներ է հավաքել:
Երևում է՝ ինտերնետ-պորտալն ի վիճակի չէ հակազդել տեսահոլովակի տարածվելուն, իսկ հանդիսատեսը պետք է ինքը որոշի, որտեղ է այն սահմանը, որը արտիստները, փառքի ետևից վազելով, չպետք է անցնեն, գրում է spletnik.ru-ն:








































