ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է ընդունել որոշում՝ Սան Ֆրանցիսկոյում ռուսական գլխավոր հյուպատոսության փակման մասին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը։
«Այո, այդ որոշումն ընդունել է Թրամփը»,-ասել է նա ճեպազրույցի ընթացքում ՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ԱՄՆ-ը պահանջել է Ռուսաստանից մինչ սեպտեմբերի 2-ը փակել գլխավոր հյուպատոսությունը Սան-Ֆրանցիսկոյում և 2 հյուպատոսական օբյեկտներ Վաշինգտոնում և Նյու Յորքում։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի խոսքով՝ Ռուսաստանը «պրոֆեսիոնալ և հանգիստ» կգործի՝ ի պատասխան ռուսական դիվանագիտական օբյեկտների փակման ԱՄՆ իշխանությունների որոշման։









































