ՊՊԾ գնդի գրավման 18 մեղադրյալների գործով հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը, ում դատարանը ներգրավել է գործին ամբաստանյալներ Թորոս Թորոսյանի և Սերգեյ Կյուրեղյանի պաշտպանությունն իրականացնելու նպատակով, դատարանին միջնորդեց գործի քննությունը կասեցնել և դիմել ՍԴ:
Պաշտպանի՝ նման միջնորդության համար հիմք է հանդիսացել այն, որ ամբաստանյալները չեն հրաժարվում իրենց պաշտպաններից, սակայն այն պայմաններում, երբ իրենց նկատմամբ դատական սանկցիա է կիրառված՝ արգելում են պաշտպաններին մասնակցել դատական նիստերին, իսկ դատարանը հանրային պաշտպան է ներգրավվում, այն դեպքում, երբ ամբաստանյալները չեն ցանկանում, որ հանրային պաշտպանները իրենց շահերը ներկայացնեն:










































