Նադեժդա Մեյխերը վիճել է Աննա Սեդակովայի հետ: Սկանդալը տեղի է ունեցել «Ցանկանում եմ լինել Վիա Գրայում» նախագծի նկարահանումների ժամանակ` Նադեժդա Մեյխերի և Աննա Սեդակովայի միջև: Նադեժդան, այլևս չդիմանալով գործընկերուհու արտահայտություններին, բավական կոպիտ կերպով խնդրել է նրան լռել:
«Դու պրոֆեսիոնալ ես: Ուղղակի նստիր և լռիր, Անյա»,-բացականչել է Մեյխերը:
Իսկ թե ինչն է դարձել վեճի պատճառ, և թե ինչ է պատասխանել Աննա Սեդակովան` դեռ հայտնի չէ:
Այս մասին գրել է Viva.ua կայքը:









































