Tuesday, 23 06 2026
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը

«Նաիրիտ»-ի վերագործարկման շուրջ քննարկումները «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ իրատեսական չեն. Վահե Ջիլավյան

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ քննարկումների իրականացնումն իրատեսական չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ են մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումներ, մինչդեռ հոլդինգի սեփական կապիտալը հասնում է ընդամենը մի քանի հազար ԱՄՆ դոլարի: Այս մասին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը:

Պարոն Ջիլավյան, տեւական ժամանակ է մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ «Եվրոպա-Ասիա բիզնես  ֆինանսական  կենտրոն» հոլդինգը  բանակցում է կառավարության հետ «Նաիրիտ» գործարանի  վերագործարկման շուրջ ու 100 միլիոն դոլարի  չափով ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնում: Վերջին շրջանում հանդիպումներ են եղել կառավարության ներկայացուցիչների հետ, մասնավորապես  փոխվարչապետի հետ, սակայն  մինչ օրս  երկու  կողմերը  համաձայնության չեն եկել: Ինչո՞ւմն  է խնդիրը:

– Այո, մենք հանդիպել ենք EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության ներկայացուցիչների հետ, իրենց ընդունել է նաեւ փոխվարչապետ Վաչէ Գաբրիելյանը: Եվ ի վերջո հարց առաջացավ, եթե այդ կազմակերպությունը, ինչպես նրանք ներկայացնում են, պատրաստ է նման ներդրումներ կատարել ու վերագործարկել «Նաիրիտ»-ը, ապա ինչո՞ւմն է խնդիրը: Այս համատեքստում կցանկանայի հանրության ուշադրությունը գրավել այդ «հոլդինգի» հետ կապված մի քանի փաստի վրա:

Նախ, «Նաիրիտ»-ի աշխատողների կողմից ընտրված և նրանց կողմից լիազորված անձանց կողմից ՀՀ վարչապետին ներկայացված EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության (որի հասցեն նշված է Krajna 86, 881 04 Bratislava, Slovakia) փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության բիզնես ռեգիստրի պաշտոնական կայքում (www.orsr.sk) կազմակերպության անվանումը այլ է և  գրանցված է որպես՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o.: Վերջինս գրանցված է այլ հասցեով, քան նշված է ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացված փաստաթղթերում և գրանցված է Stara Vajnorska 21, Bratislava 831 04 հասցեում:

Սակայն անգամ դա չէ ամենակարեւորը: Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության բիզնես ռեգիստրի պաշտոնական կայքի (www.orsr.sk) համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպության հիմնադիրներ են հանդիսանում Energy consult s.r.o. և Euro law & marketing s.r.o. յուրաքանչյուրը 2500 EUR ներդրման գումարով, որոնց հանրագումարը կազմել է կազմակերպության կանոնադրական կապիտալը: Ընդ որում, և հիմնադիր հանդիսացող և հիմնադրված ընկերությունների տնօրենը նույն անձնավորությունն է՝ Աշոտ Գրիգորյանը: Սլովակիայի Հանրապետության ֆինանսական վիճակագրության պաշտոնական կայքի (www.finstat.sk) համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպությունը 2016 թվականի արդյունքներով ունեցել է 404 եվրո վնասներ, 4,596 եվրո սեփական կապիտալ և 32,096 եվրո ակտիվներ: Հիմնադիր հանդիսացող կազմակերպությունների վերաբերյալ որևէ լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում՝ նրանց ակտիվների կամ ֆիանանսական ներդրումներ կատարելու կարողությունների վերաբերյալ   տեղեկություններ, ներկայացված չեն:

Բնականաբար, 2016 թվականի արդյունքներով նման ֆինանսական ցուցանիշներ ունեցող  կազմակերպության հետ բացառիկ իրավունք շնորհող որևէ փաստաթղթի ստորագրումը ծայրահեղ ռիսկայնություն է ստեղծում այլ պոտենցիալ ներդրողների և հետևաբար «Նաիրիտ»-ի ապագայի համար: Քանի որ ընկերությունը չունի բավարար ֆինանսկան միջոցներ համապատասխան որակյան մասնագետների ներգրավման համար, որն էլ կհանգեցնի ոչ մասնագիտական գնահատականների հնչեցմանը և գործարանի ոչ իրական տեսքով ներկայացնելուն:

ՀՀ վարչապետին EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության փաստաթղթերի՝ «Նաիրիտ»-ի աշխատողների կողմից ընտրված և նրանց կողմից լիազորված անձանց կողմից ներկայացման իրավասությունը EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության գրավոր լիազորագրով կամ համաձայնագրով հաստատված չէ:

Ամփոփելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ իրատեսական չէ 4596 եվրո սեփական կապիտալ ունեցող ընկերության հետ մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար պահանջող ներդրումային ծրագրի քննարկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում