Բրազիլիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ 36 ավտոմեքենաների մասնակցությամբ։ Զոհվել է 2, վիրավորվել 20 մարդ՝ փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Ժակարեի բնակավայրի շրջանում՝ Սան Պաուլուն և Ռիոն իրար միացնող մայրուղու վրա։
Մեքենաները բախվել են ծխի ամպում, որը գոյացել էր հրդեհից հետո։ Նախնական տվյալներով՝ ներկով բարձված բեռնատարը վթարի է ենթակել և բռնկվել։ Վատ տեսանելիության պայմաններում հաջորդել են մի քանի տասնյակ բախումներ։ Մեքենաների մեծ մասը մոխրակույտի է վերածվել։
Հրշեջները կրակը մարել են մոտ 2 ժամ։






































