ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գազայի հատված այցի ընթացքում կոչ է արել վերացնել անկլավի բազմամյա շրջափակումը՝ անվանելով իրավիճակը պաղեստինյան անկլավում «ամենադրամատիկ մարդասիրական ճգնաժամերից մեկը», որ ինքը տեսել է ՄԱԿ-ում բազմամյա աշխատանքի ընթացքում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Այցը Գազա ներառված է Գուտերեշի առաջին տարածաշրջանային այցի ծրագրում, որտեղ նա ավելի վաղ հանդիպել էր իսրայելական իշխանությունների և Պաղեստինյան ազգային վարչակազմի ներկայացուցիչների հետ։
«Կարևոր է արգելափակումը վերացնելը՝ համապատասխան ԱԽ 1860 բանաձևի»,-հավելել է Գուտերեշը։
2009 թվականի հունվարի 8-ին ընդունված բանաձևում ասվում է, մասնավորապես, Գազայի հսկիչ-անցակետերով մարդկանց ու ապրանքերի կանոնավոր կայուն հոսք ապահովելու անհրաժեշության մասին։
ՀԱՄԱՍ-ը, որի ներկայացուցիչների հետ Գուտերեշը չի հանդիպել, ողջունել են նրա այցը և կոչ արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հանելու շրջափակումը Գազայի հատվածի վրայից և վերջ դնելու 2 միլիոն պաղեստինցիների տառապանքներին, ովքեր ապրում են աշխարհի ամենախոշոր բանտում։










































