Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը 1 մլն դոլար է փոխանցել «Հարվի» փոթորկից տուժածների օգնությանը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
One Way կազմակերպության ղեկավար Բրայան Գալահերը երախտագիտություն է հայտնել դերասանին նվիրատվության համար։ «Մենք անչափ երախտապարտ ենք Լեոնարդո Դի Կապրիոյին և նրա հիմնադրամին շռայլության համար։ «Հարվի» փոթորկի հասցրած վնասը մեզնից լավագույն արձագանքն է պահանջում»,-ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օսկարակիր դերասանուհի Սանդրա Բուլոկը 1 մլն դոլար է նվիրաբերել Տեխասում «Հարվի» փոթորկից տուժածների օգնությանը։








































