Oգոստոսի 30-ին, ժամը 00:40-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի. Տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչներ, 35-ամյա Արթուր Պողոսյանը և 33-ամյա Արսեն Պողոսյանը:
Վերջիններս ոստիկաններին հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են Անդրանիկի փողոցի 127 շենքի բակում՝ իրենց անծանոթ անձանց կողմից:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:









































