Ֆրանսիայի արևելքում գտնվող Դու դեպարտամենտում մարզական տոնի`լեռնային հեծանիվներով մրցարշավի ժամանակ զանգվածային թունավորում է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նշվում է 60 տուժածի մասին, որոնցից 4-ի վիճակը ծանր է: Մասնագետները չեն բացառում, որ տուժածների թիվը կարող է հասնել մինչև 600-ի: Բացի արդեն հոսպիտալացվածներից, Բեզանսոն քաղաքի հիվանդանոց շարունակում են գալ մարդիկ, որոնց շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ:
Նախնական տվյալներով`թունավորման պատճառ կարող էր անորակ սնունդը լինել:









































