Չինացի օդերևութաբանները կոչ են անում հանգստյան օրերին Պեկինում և արվարձաններում զգույշ լինել օդի աղտոտվածության պատճառով, տեղեկացնում է NHK հեռուստաընկերությունը:
Շաբաթ օրը օդում վնասակար նյութերի խտացումը տասն անգամ գերազանցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորման:
Ինչպես տեղեկացրել են օդերևութաբանական ծառայությունից՝ օդի աղտոտվածությունը կպահպանվի Չինաստանի հյուսիսային մասում՝ ներառյալ մայրաքաղաքը: Նրանք խորհուրդ են տվել շնչառական հիվանդություններով տառապող մարդկանց դիմակներ հագնել և հնարավորինս խուսափել փողոց դուրս գալուց, փոխանցում է gazeta.ru-ն:




































