Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները կարող է մեկ ամսով արձակուրդ գնալ`առողջական խնդիրների պատճառով, հաղորդում է France 24-ը:
Բժիշկները նախագահի գլխուղեղում հեմատոմա են հայտնաբերել, որն ի հայտ է եկել օգոստոսին գլխի վնասվածք ստանալուց հետո, ասել է նրա մամլո քարտուղարը:
2012-ի սկզբին Քրիստինա դե Կիրշները քաղցկեղածին ուռուցքի հեռացման վիրահատություն է տարել:
Հոկտեմբերի վերջին Արգենտինայի խորհրդարանում լրացուցիչ ընտրություններ տեղի կունենան, որի ընթացքում պարզ կդառնա`արդյոք նա կկարողանա՞ ղեկավարել երկիրը՝ փաստացի առանց հաշվի առնելու ընդդիմությանը:










































