28 դեմոկրատ կոնգրեսականներ նախաձեռնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆիզիկական և հոգեկան առողջության ու աշխատունակության ստուգման ընթացակարգ։ Այս մասին հայտնում է aei.org-ը։
Կոնգրեսի դիտարկմանը ներկայացված փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ 45-րդ նախագահն ի վիճակի չէ իրականցնելու իր լիազորությունները, դրսևորում է բավականին տարօրինակ վարք և անհանգստություն առաջացնող խոսք։
Նախագահ Թրամփը պետք է անցնի բժշկական և հոգեբանական փորձաքննություն։ Կոնգրեսականները կասկածներ ունեն, որ նախագահի մոտ կարող է լինել Ալցհեյմերի հիվանդության նախնական փուլ։
Կոնգրեսականները վկայակոչում են ԱՄՆ սահմանադրության 25-րդ ուղղումը, որը որոշում է նախագահի ժամանակավոր անաշխատունակության հաստատման կարգը։









































