Wednesday, 17 06 2026
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը

ԱՆ-ն՝ Հայաստանում հեմոդիալիզի ծառայությունների հնարավորությունների մասին

Քրոնիկ երիկամային հիվանդությունները (ՔԵՀ) 21-րդ դարի հանրային առողջապահության գլոբալ խնդիրներից են: Տարեցտարի աշխարհում արձանագրվում է ՔԵՀ հիվանդացության և դրա հետևանքով առաջացած մահացության ցուցանիշների կայուն աճ (քրոնիկ երիկամային անբավարարությունն ըստ մահվան պատճառների զբաղեցնում է 11-րդ տեղը): Դրանց պատճառներից են կյանքի միջին տևողության ավելացումը, ինչպես նաև ՔԵՀ հանգեցնող հիվանդություններով հիվանդացության ցուցանիշների աճը: Հետևաբար, տարեցտարի ավելանում են հեմոդիալիզի կամ երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդները, ինչպես նաև դիալիզի և փոխպատվաստման համար անհրաժեշտ ծախսերը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ բնակչությանը մատուցվող հեմոդիալիզի ծառայությունների որակի և մատչելիության բարելավման խնդիրը մշտապես ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Եվ խնդրի լուծման նպատակով հետևողական քայլեր են ձեռնարկվում: Այսպես, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն՝ ՀՀ բնակչությանը ծրագրային հեմոդիալիզային ծառայությունն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ ամբողջ կյանքի ընթացքում: Ծառայությունը կազմակերպվում է ՀՀ ԱՆ կողմից լիցենզավորված բժշկական հաստատությունների 14 մասնագիտացված բաժանմունքում: Երևանում հեմոդիալիզի ծառայություն գործում է 5 բազմապրոֆիլ հիվանդանոցում, իսկ մարզային առողջապահական համակարգում՝  7 մարզի 9 բուժհաստատությունում, այդ թվում` գրեթե բոլոր հեռավոր վայրերում, ինչն այդ մարզերի բնակչությանն ազատել է յուրաքանչյուր շաբաթ 3 անգամ Երևան գալու պարտադրվածությունից:

Հաշվարկները վկայում են, որ Հայաստանում հեմոդիալիզի ծառայությունների հնարավորությունները բավարարում են և առաջիկա տարիներին կբավարարեն բոլոր հիվանդներին երիկամային փոխարինող բուժում տրամադրելու համար։

Նշենք, որ երիկամային փոխարինող բուժման կարիք ունեցող հիվանդերի թիվն ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում, տարեկան ավելանում է շուրջ 10%-ով:

Եթե 2010թ. Հայաստանում առկա էր 128 դիալիզային տեղ, որից 94-ը` Երևանում, 34-ը` մարզերում, ապա 2016թ.` 167   դիալիզային տեղից 115-ը Երևանում է, 52-ը` մարզերում:

1993թ.-ից «Արաբկիր» ԲԿ-ում կատարվում են երիկամի փոխպատվաստման վիրահատություններ: 2002-2016թթ. ընկած ժամանակահատվածում տարեկան իրականացվել է շուրջ 10 փոխպատվաստում` միայն կենդանի դոնորներից: Ըստ մասնագետների գնահատման, Հայաստանում իրականում երիկամի փոխպատվաստման կարիք ունի հեմոդիալիզ ստացող հիվանդների շուրջ 85%-ը: Ներկայումս ՀՀ ԱՆ դիտարկում է երիկամի փոխպատվաստման համար տարեկան ֆինանսավորման ավելացման հնարավորությունը՝ մինչև 2022 թվականը հասցնելով 70 փոխպատվաստման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում