Սոցցանցերում հրապարակվել է օգոստոսի 29-ին արված սիրողական տեսանյութ՝ արկածային ավիաթռիչքի մասին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդատար ինքնաթիռը Սոչիի ափերի մոտ հաղթահարում 3 պտտահողմերն ու բարեհաջող վայրէջք կատարում։ Թե որտեղից էր ժամանել ինքնաթիռը, չի հաղորդվում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սոչիի ափերի մոտ ջրային 9 պտտահողմ է գրանցվել, որոնք վնաս չեն պատճառել։








































