Ստամբուլում գործողություն է իրականացվում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամների դեմ՝ ասվում է Ստամբուլի ոստիկանության հաղորդագրությունում։
Գործողության շրջանակում ձերբակալվել է 6 մարդ, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու, ինչպես նաև Սիրիայի անօրինական զինված կազմավորումներին մասնակցություն ունենալու մեջ։
Ձերբակալվածների ինքնության մասին չի հաղորդվում, նշում է Trend-ը։
Ավելի վաղ Ստամբուլի ոստիկանությունը հայտնել էր, որ 2016 թվականի օգոստոսից 2017 թվականի օգոստոս քաղաքում անցկացվել է 117 գործողություն ընդդեմ ԴԱԻՇ-ի անդամների, դրանց արդյունքում ձերբակալվել է 648 մարդ։
ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շրջանակում նշված ժամանակահատվածում Թուրքիայից արտաքսվել է 940 մարդ։










































