ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կոնգրեսը կբարձրացնի պետական պարտքի առաստաղը և այդպիսով դեֆոլտ թույլ չի տա:
«Ես չեմ կարծում, որ մենք կհայտնվենք դեֆոլտային իրավիճակում: Այժմ էլ ներկայացուցիչների պալատում բավականին ձայներ կան՝ նման բան թույլ չտալու համար»,-նշել է նախագահը:
Օբաման հանրապետականներին նաև կոչ է արել բարձրացնել փոխառությունների սահմանը, որը ներկայումս գտնվում է 16.7 տրիլիոն դոլարի մակարդակում:









































