Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ԱՄՆ այցի ժամանակ քննադատել է Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները և նախազգուշացրել Մոսկվայի հետ հարաբերություններում «սառցե ժամանակաշրջանի» մասին։ Այս մասին հայտնում է Berliner Morgenpost-ը։
«Մենք չէինք ցանկանա լիովին կործանել մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասել է Գաբրիելը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ։
Դիվանագետը նաև նշել է, որ Եվրոպայում թերահավատորեն են վերաբերվում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, քանի որ դրանք կարող են սպառալիքի տակ դնել առկա միջուկային պայմանագիրը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների չեղարկումը կլինի Գերմանիայի օգտին։






































