Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Երբ անփորձ յուրայինն ավելի թանկ է, քան պետության շահն ու հռչակած նպատակը

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուն պես բարեփոխումների ակտիվ գործընթաց սկսեց, որի ո՛չ վերջն է երևում, ո՛չ էլ արդյունքները: Ի սկզբանե հայտարարվեց Ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ-երի) փակման մասին: Գործընթաց սկսվեց, 4-5 ԾԻԳ-երի «օպտիմալացումից» հետո, սակայն, հասկանալով նախաձեռնության վտանգավորությունը՝ ետքայլ արվեց անորոշ ձևակերպումով, դրան անդրադառնալու խոստումով: Ավելի ուշ նախաձեռնվեց տեսչական մարմինների բարեփոխումների գործընթաց, որի նպատակն էր պետական 18 տեսչությունները վերակազմակերպել՝ թողնելով 6-ը: Սրանցից մի քանիսը լուծարվեցին, մեկ-երկուսը միավորվեցին, և այս գործընթացն էլ ավարտ չունեցավ: Այստեղ հետաքրքիր դրվագ կար այն առումով, որ տեսչական մարմինների համար սահմանվեցին գնահատման չափորոշիչներ՝ ըստ ոլորտների:

Առողջապահական տեսչական մարմնի դեպքում, օրինակ, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլին որոշում ընդունվեց, որ դրա ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Տրամաբանական որոշում է, որովհետև պաշտոնը ստանձնողը պետք է ոլորտի վերաբերյալ գոնե նվազագույն գիտելիքների տիրապետի, նրա կառավարման վերաբերյալ պատկերացում, կառավարման համակարգում աշխատանքային որոշակի փորձ ունենա:
Ցավոք, նույնիսկ 100 օր չանցած կառավարությունը ոտնեց իր իսկ որոշումը, իր սահմանած բոլոր չափանիշները՝ առողջապահական տեսչական մարմնի ղեկավար նշանակելով անձնավորության, որը վերոնշյալ պահանջներից բավարարում էր ընդամենը մեկին՝ բարձրագույն կրթության կետին:

Կառավարությունը այս հարցում «սխալվեց», քանի որ ի սկզբանե էլ պրն Կարապետյանի նշանակումները բոլորովին էլ չեն բխել այն սկզբունքից, որ նշանակվող պաշտոնյան պետք է բավարարի իմացության որոշակի նվազագույն չափորոշիչների: Ահավասիկ, ստեղծվում է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ, որի ղեկավար է նշանակվում ընդամենը երեք ամիս առաջ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական դարձած, հասարակական կազմակերպությունների խորհուրդների անդամ իրավաբանը, որը, սակայն, ծրագրեր պետք է մշակի էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության, բնապահպանության ոլորտների համար:

Դեռ 2000թ.-ին Հայաստանում և Սփյուռքում գիտական մտքի համախմբման, գիտահետազոտական գործունեության իրականացման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, կրթամեթոդական նոր մեխանիզմների մշակման ու ներդրման, տեղեկատվական ցանցի ստեղծման, հրատարակչական գործունեության իրականացման, գիտական սեմինարների, գիտաժողովների, համաժողովների անցկացման համար Հայաստանի կառավարության կողմից ստեղծվել էր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը:

Ավելի ուշ ստեղծվեց «Ի Վի Կոնսալտինգ» ՓԲԸ-ն, որը լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում տնտեսության զարգացման հարցերում, և որի առաջարկություններից ակտիվորեն օգտվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կարեն Կարապետյանը ցանկության դեպքում կարող էր հենվել այս մասնագիտացած կառույցների (հատկապես «Ի Վի Կոնսալտինգ» ՓԲԸ-ի) վրա: Սակայն նա գերադասեց ստեղծել նորը, որը միանշանակ զիջում է իր փորձառությամբ և պրոֆեսիոնալիզմով:

Նույնը տեղի ունեցավ որպես առաջնահերթություն հռչակված գյուղատնտեսության ոլորտում. երկու ինստիտուտներ լուծարվեցին, ստեղծվեց գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը ղեկավարում է իրավաբան, ազգագրագետ, ոլորտի հետ երբևիցե առնչություն չունեցած անձնավորությունը:

Տնտեսության մեջ ամենածանր վիճակը ջրային համակարգում է: Մինչդեռ վարչապետը Ջրտնտպետկոմի նախագահ է նշանակում գազի ոլորտի տնտեսագետի, որը ոչ այս ոլորտի կրթություն ունի և ոչ էլ աշխատանքային փորձառություն: Նույն սկզբունքով Արարատի մարզի 4 ՋՕԸ-ները միավորում են, և տնօրեն է կարգվում գազի ոլորտի բոլորովին երիտասարդ, անփորձ աշխատակիցը, որը այս համակարգ է տեղափոխվել ընդամենը մի քանի ամիս առաջ:

Այդօրինակ ոչ պրոֆեսիոնալների նշանակումների ցանկը կարելի է շարունակել: Ընդ որում, այդ նշանակումները ավելի հաճախ տեղի են ունենում նոր մարմինների, պաշտոնների ձևավորումով: Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ նախաձեռնությունների հաջողությունը պայմանավորված է մասնագետների պրոֆեսիոնալիզմով, կադրերի իմացությամբ: Եթե Արծվիկ Մինասյանը, լինելով տնտեսագետ ու իրավաբան, աշխատում է բնապահպան, դա մի կերպ ընդունելի է, քանի որ շատերը պնդում են, որ նախարարի գործը լավ թիմ ստեղծելն ու կառավարելն է: Բայց վերոնշյալ դեպքերում գործ ունենք անմիջապես ծրագրերը կյանքի կոչողների հետ, որը պայմանավորված է միմիայն նրանց պրոֆեսիոնալիզմով: Մինչդեռ նշյալ և բազմաթիվ չթվարկված պաշտոններում ոչ մեկը պրոֆեսիոնալ չի, ոլորտը չի պատկերացնում: Հետևաբար կառավարության բոլոր ծրագրերը դատապարտված են ձախողման, եթե ստորին, կյանքի կոչող հատվածում պրոֆեսիոնալ մասնագետներ չկան:

Թերևս տեղին էր ՀՀ կառավարության 2017թ. տեսչական մարմինների վերաբերյալ ընդունված որոշումը, այն պետք էր մասսայականացնել բոլոր ոլորտների համար, ցավոք, պարզվեց, որ ընդունել են ընդունելու համար և ոչ ավելին:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում