ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը շաբաթ օրը միաձայն քվեարկել է պետական հաստատությունների մոտավորապես 800 հազար աշխատակիցների աշխատավարձը վճարելու օգտին: Այդ հաստատությունները փակվել էին հոկտեմբերի 1-ին նոր ֆինանսական տարվա բյուջեի բացակայության պատճառով:
Օրինագիծը ուժի մեջ կմտնի սենատի կողմից ընդունվելու և Բարաք Օբամայի կողմից ստորագրվելու դեպքում: Ավելի վաղ Սպիտակ տունը և սենատը վերահսկող դեմոկրատները հայտարարել էին, որ թույլ չեն տա ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող հանրապետականների կողմից կառավարությունն արգելափակող մասնակի քայլեր:
Սենատում հանրապետականները գտնվում են հասարակական կարծիքի ճնշման ներքո: Համաձայն սոցհարցման՝ ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս բյուջետային բանակցությունների նման քաղաքականությանը: Սպիտակ տունը դեռ հրաժարվում է բյուջեի վերաբերյալ բանակցություններից՝ Կոնգրեսից պահանջելով բացել բոլոր պետական հաստատությունները:








































