Նախօրեին Վրաստանի խորհրդարանը միաձայն աջակցել է սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու նպատակով պետական հանձնաժողովի ստեղծմանը: Այս մասին գրում է Trend-ը:
Հանձնաժողովը կգլխավորի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին: 2014-ի սեպտեմբերի 1-ին հանձնաժողովը պետք է մշակի Սահմանադրության նոր մոդելը:
Հանձնաժողովի նախագահը մեկ ամսվա ընթացքում պետք է տեղեկացնի հանձնաժողովի կառուցվածքի, գործունեության կանոնների և որոշումների ընդունման մասին, ինչպես նաև ամբողջացնի հանձնաժողովի կազմը:
Հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցի 20 պատգամավոր: Դրանում կներառվեն պետական ֆինանսավորում ստացող և չստացող կուսակցություններից մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների 3 տոկոսի ձայները հավաքած թեկնածու:









































