Յուրաքանչյուր ամիս Motor-ը հրապարակում է ավտոմեքենաների լավագույն գովազդները: Սեպտեմբերյան թողարկումը ներառում է 13 տեսահոլովակներ և ավանդական բոնուս:
1. Audi: Սա դիզել է:
Դիզել ԱՄՆ-ո՞ւմ: Գժվե՞լ եք, ինչ է:
2. Toyota Yaris: Օդանավակայան
Այո-այո, Yaris-ը կարելի է որպես ձեռքի ուղեբեռ վերցնել, իսկ ահա RAV4-ն ու Camr-ը անհրաժեշտ է հանձնել բեռների բաժին:
3. Cadillac XTS Vsport: Ապահովագրական դեպք
Այս գովազդից հետո որոշ երկրներում հազիվ թե վաճառվի Cadillac XTS Vsport, քանի որ այն մեծ վնասներ է հասցնում իրեն շրջապատողներին:
4. Audi A3 Sportback e-tron: Ռոբոտներ
Կարմիր ռոբոտը, որը հոլովակի վերջում վերափոխվում է հիբրիդային Audi A3 Sportback e-tron-ի, Մայքլ Ջեքսոնից վատ չի շարժվում:
5. Mercedes-Benz CLA: Արգելքներ:
Հետաքրքիր է՝ ի՞նչ արգելքների վերացման մասին է խոսվում Mercedes-Benz-ի գովազդում:
6. Mercedes-Benz Magic Body Control: Հավանոց
Զարմանալին մեր կողքին է. պարզվում է՝ աշխարհում լավագույն մեքենաներից մեկը ստեղծելու համար հարկավոր է ավելի ուշադիր նայել հավերին:
7. Dodge Dart: Տնտեսում:
Ո՞վ կմտածեր, որ տեսահոլովակը նպատակ ունի ցույց տալ վառելիքի քիչ ծախսը: Հետաքրքիր է, սակայն Dodge Dart-ի դեպքում դա այդպես է:
8. Lancia Ypsilon S Momodesign: Բռնվեցիր
Երիտասարդը անհանգստանալու պատճառ չունի. նրան բավականին գեղեցիկ մեքենայում փակել են չորս գեղեցիկ աղջիկներ:
9. BMW ConnectedDrive: Նայեք ճանապարհին
Միշտ նայեք միայն ճանապարհին: Միշտ, եթե նույնիսկ շուրջը մի քանի հարյուր մերկ մոդելներ են:
10. Volkswagen: Երգ
Ում հետ չի պատահում: Երգեց հենց խորհրդակցության ժամանակ, փոխարենը Volkswagen-ով տեսահոլովակ նկարեց A-ha խմբի համար:
11. Volkswagen Passat: Ավելի թանկ արժե, քան թվում է
Գնում ես հանգիստ քո Volkswagen Passat-ով, տեսնում ես՝ երեխաները լիմոնադ են վաճառում: Որոշում ես կանգնել, իսկ այդ խուլիգանները չորս անգամ թանկացնում են ըմպելիքը: Ինչ արած, երեխաներ են: Կարևորը ավտոարտադրողներն այդպես չանեն:
12. Volkswagen Golf GTI: Տատիկը
Այս տեսահոլովակից հետո «մեքենան տատիկիս պես ես վարում» արտահայտությունը երկիմաստ է դառնում:
13. Subaru: Մեխանիկական տուփ
Շատ հիմար են: Լավ է, գոնե նրանց հայրը հանգիստ և ադեկվատ է: Ավտոդպրոցների միջին վիճակագրական հրահանգիչը սրանից հետո կարող է հունից դուրս գալ:
14.ЗАЗ 1102: Բոնուս
«Տավրիան»՝ նույն ինքը ЗАЗ 1102-ը ավտոմեքենան է, որի մեջ մոռանում ես վառելիքի ծախսի մասին՝ այստեղից է հոսում, այնտեղից: Նույնիսկ եթե հիշես՝ որտեղից ինչքան, ճշգրիտ հաշվել չես կարողանա:









































