Այդ հսկայական ծխի ամպը, որ տեսնում ենք «Նաիրիտի» հրդեհից հետո, փոշին է, քամու հետևանքով դեպի մթնոլորտ է բարձրացել, իսկ էթինոլ լաքի այրումից բնակչությանը վտանգ չի սպառնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով, էթինոլ նյութը բռնկվելու դեպքում այրվում է մինչև վերջ, իսկ այրումը դադարեցնելը շատ դժվար գործընթաց է. «Վերջնական պրոդուկտներն ածխաթթուն է և ջուրը: Հրդեհի ժամանակ որևէ թունավոր նյութ, որ կարող է ազդեցություն ունենալ մեր բնակչության առողջության վրա չի եղել: Համապատասխան ծառայություններից պարզել ենք, որ հրդեհի, ծխի հետևանքով ոչ մի գանգատ, դիմող չի եղել հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, մասնագիտացված հաստատություններ: Ընդամենը 2 հրշեջ է ծխահարվել օջախին շատ մոտիկ լինելու պատճառով, հավանաբար ածխաթթու գազի բարձր կոնցենտրացիայի պատճառով թունավորում է առաջացել, տեղափոխվել են հիվանդանոց: Դրանից բացի բնկակչության որևէ գանգատ պոլիկլինիկաներ ու շտապօգնության ծառայություններ, չի եղել»:
Լուսանկարը՝ Panorama.am-ի








































