ESem.am-ի փոխանցմամբ՝ այսօր Նորքի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պսակադրվել են Մարինա Թագակչյանն ու Ալիկ Քալանթարը:
Ալեքսանդրն ու Մարինան ավանդական հարսանիք են արել: Պսակադրությունից հետո նրանք խնջույքը շարունակում են ռեստորանային համալիրներից մեկում: Միջոցառմանը ներկա են լինելու Դավիթ Թուջարյանը` Սասունցի Դավիթը, Աիդա Սարգսյանը, Մհերը, Համլետ Գևորգյանը, Ներսիկ Իսպիրյանը, Գոհար Հովհաննիսյանը, ովքեր զույգին կշնորհավորեն նաև իրենց երգերով:








































