17:47 Եմենի իշխող կուսակցության ներկայացուցիչն Al-Arabia հեռուստաալիքին ասել է, որ նախագահ Սալեհի հետ «ամեն ինչ նորմալ է», և նա շուտով մամուլի ասուլիս կհրավիրի:
17:42 Եմենի ընդդիմությունը հայտարարել է, որ Սալեհը սպանված է:
17:39 Al-Arabia հեռուստաալիքը փոխանցում է, որ Եմենի նախագահը վիրավորվել է, սակայն զոհվել են նրա չորս թիկնապահները: Ծանր վիրավոր է խորհրդարանի նախագահը:
17:34 Ինչպես հաղորդում է RIA-Novosti գործակալությունը, հղում կատարելով France Presse գործակալությանը, Եմենի նախագահը, վարչապետը և խորհրդարանի նախագահը վիրավորվել են մզկիթի ռմբակոծության ժամանակ:
Իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքերով՝ միջադեպը տեղի է ունեցել նախագահական նստավայրի մերձակայքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:









































