Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

«Սասնա Ծռերի» ազատությամբ մեկնարկել Հայրենիքի ազատագրումը. Ժիրայր Սէֆիլյան

Ժիրայր Սէֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ-ից հանդես է եկել բաց նամակով, որում մասնավորապես ասվում է.

«Դիմում եմ քաղաքական, հասարակական, քաղաքացիական, մշակութային և այլ ոլորտների հեղինակավոր գործիչներին, ովքեր գիտակցում են ստեղծված իրավիճակի օրհասականությունը և մտածում են կամ արդեն փորձում են ուղիներ գտնել վերահաս աղետը կանխելու համար։

Վերջին տարիներին ձևավորված անհույս ու գորշ մթնոլորտում Սասնա Ծռերին հաջողվեց գրավել մեր ժողովրդի սիրտը։ Եվ այսօր Սասնա Ծռեր խմբավորումը վայելում է ժողովրդի սերն ու անվերապահ վստահությունը։ Դա անգնահատելի ձեռքբերում է, համազգային նշանակության բարոյահոգեբանական արժեք ու ռեսուրս։

Ուստի հարկավոր է ոչ միայն աչքի լույսի պես պահպանել ու զարգացնել Սասնա Ծռերի նկատմամբ առաջացած սիրո ու վստահության ռեսուրսը, այլև այն լավագույնս օգտագործել հասարակական-քաղաքական ակտիվին համախմբելու, ժողովրդին ոտքի հանելու և պայքարի ասպարեզ բերելու համար։

Այդ պատճառով Սասնա Ծռերի ազատության պահանջը կարող է դառնալ և պետք է դառնա այն համախմբող ու կազմակերպող գործոնը, որը կմեկնարկի Հայրենիքի ազատագրման շարժումը։

Զուգահեռաբար՝ երկրորդ պահանջը կարող է դառնալ Ժողովրդի վստահության կառավարության կազմավորումը, ինչն այն կամ այն տարբերակով պետք է հանգեցնի Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ական վերնախավի հեռացմանն ու երկրում համակարգային փոփոխությունների կատարմանը։

Շատերիս, այդ թվում՝ Սասնա Ծռերի, առաջ քաշած համազգային օրակարգային հարցերը՝ Արցախի միացում, ապագաղութացում, Նոր (Կուր-Արաքսյան) Հանրապետություն, Անցումային փուլ, նոր Սահմանադրություն, առհասարակ՝ ժողովրդավարության և սահմանադրական կարգի հաստատում և այլն, կարող են համաձայնեցվել և լուծվել միայն Սասնա Ծռերի մասնակցությամբ և Ժողովրդի վստահության կառավարության համադրմամբ։

Ապստամբության իրավունքը և Սասնա Ծռերին օրենքի առաջ անպարտ ճանաչելը պարտադրելով՝ ճանապարհ կբացի նշված հարցերն ընդգրկող մեր ամենաընդհանրական օրակարգը՝ այս գաղութային համակարգը քանդելը և ազգային համակարգ ստեղծելը իրականություն դարձնելու համար։

Բնականաբար, այս գործընթացը կարող է կազմակերպվել բացառապես արտահամակարգային ձևաչափով։ Եթե հարկ լինի գաղութային համակարգի հետ գործ ունենալ, ապա միայն նրան կամք պարտադրելու ձևով ու նպատակով։

Առանց Սասնա Ծռերի ազատության որևէ ընդդիմադիր նախաձեռնություն ի վերջո ոչ մի արդյունք չի տալու և ծառայելու է գաղութային վարչակազմի ու համակարգի տիրապետության երկարաձգմանն ու նպաստելու է մեր գոյութենական պրոբլեմների խորացմանը։

Ասվածը հաշվի առնելով, կոչ եմ անում նախաձեռնել Սասնա Ծռերի ու բոլոր քաղբանտարկյալների ազատության և Ժողովրդի վստահության կառավարության կազմավորման օրակարգով համաժողովրդական շարժում սկսելու գործընթաց և այդ նպատակով առաջին հերթին ստեղծել կազմակերպական մարմին։

Գործընթացն սկսելուց հարկ կլինի աչքի առաջ ունենալ գաղութային վարչակազմին ժողովրդի կամքը պարտադրելու բոլոր հնարավոր մեթոդները և պատրաստ լինել ամեն տեսակ զարգացման, այդ թվում՝ բռնությանը բռնությամբ պատասխանելուն։

29 օգոստոսի 2017թ․

Արմավիր ՔԿՀ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում