ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսի ստորին պալատին ընդունել 2014թ. բյուջեն, ինչի բացակայությունը ֆինանսական ճգնաժամ է դարձել 800 հազար պետծառայողների համար, հայտնում է AFP-ն:
«Քվեարկեք: Կասեցրեք այդ ֆարսը: Դադարեցրեք ֆինանսական շաթդաունը հիմա»,- ասել է Օբաման շաբաթօրյա հեռուստաուղերձում:
2014թ. բյուջեի ընդունման համաձայնության բացակայության պայմաններում հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ում դաշնային կառույցների մի մասը չի գործում:








































