Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը գերազանցել է իր բրիտանացի գործընկեր Ադելի YouTube-ի ռեկորդը։ Այս մասին փոխանցում է Evening Standard-ը։
Look What You Made Me Do տեսահոլովակը հրապարակվել է օգոստոսի 27-ին։ Առաջին 24 ժամում այն հավաքել է 28 մլն դիտում։
Նախորդ ռեկորդը պատկանել է Ադելին։ 2015 թվականին նրա Hello տեսահոլովակը հրապարակումից 1 օր անց արժանացել էր 227.7 մլն դիտման։
Նոր տեսահոլովակում Սվիֆթը դուրս է գալիս գերեզմանից և մահացած հայտարարում իր հին տարբերակը։ Այնուհետև նա ցույց է տալիս անցյալից տարբեր սեփական կերպարներ։ Ներկայում հոլովակը դիտվել է ավելի քան 49 մլն անգամ։








































