Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական անգամ իր գոհունակությունն է հայտնել, որ թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք է բերել Մեսութ Օզիլի տրանսֆերը:
« «Արսենալ»-ը կիսապաշտպանների պակաս չուներ, բայց երբ հնարավորություն կա պայմանագիր կնքել Օզիլի կարգի ֆուտբոլիստի հետ, ուղղակի իրավունք չունես ձեռքից բաց թողնել այն:
Օզիլն անմիջապես հզորացրեց թիմը: Նրա վարպետության մակարդակը շատ բարձր է: Չգիտեմ` ինչպես կարող է ողջամիտ մարզիչը հրաժարվել նրա ծառայություններից»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:







































