Monday, 08 06 2026
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը

Օգրինչուկն ու երիտասարդական նվագախումբը կներկայացնեն Շտրաուսի և Ստրավինսկու ստեղծագործությունները

Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել մեծահամբավ հոբոյահար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Ալեքսեյ Օգրինչուկի (Ռուսաստան) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսները ներկայացրին այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունենալիք համատեղ համերգը, որն իրականացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։

Սերգեյ Սմբատյանը նշեց, որ ինքն Ալեքսեյ Օգրինչուկի հետ համագործակցության փորձ ունի. առաջին անգամ հանդիպել են 2011 թվականին, սակայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ Ա. Օգրինչուկը հանդես է գալիս առաջին անգամ։ Համերգին կներկայացվեն Շտրաուսի և Ստրավինսկու ստեղծագործությունները։ Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ փողային գործիքներն այսօր մեծ պահանջարկ ունեն աշխարհում, իսկ ինքը՝ Ալեքսեյ Օգրինչուկը, պահանջված ու զբաղված երաժիշտ է։

Ալեքսեյ Օգրինչուկը տեղեկացրել է, որ արդեն փորձեր ունեցել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, և բարձր գնահատեց երիտասարդ հայ երաժիշտների մասնագիտական վարպետությունը։ ՙՄենք շատ լուրջ ստեղծագործություն ենք կատարելու, Սերգեյը շատ լավ և բարդ ծրագիր է ընտրել, ինչն ազդակներ է հաղորդում երիտասարդ երաժիշտներին՚,- ասաց երաժիշտը։ Նա տեղեկացրեց, որ ինքը երաժշտական ընտանիքից է, ծնողները դաշնակահարներ են, և որոշել են, որ Ալեքսեյը փոքր հասակից պետք է զբաղվի երաժշտությամբ։ 6 տարեկանից դաշնամուր է նվագում, 9 տարեկանից՝ հոբոյ։ Ընդ որում, հոբոյն ընտրել է հենց ինքը։ ՙԵս փոքր հասակից այցելում էի տարբեր համերգների, լսում սիմֆոնիկ, օպերային, կամերային երաժշտություն, և միշտ նվագախմբում տարբերում ու ընտրում էի հատկապես հոբոյի ձայնը։ Շատերը խորհուրդ չէին տալիս ինձ զբաղվել հոբոյով։ Հոբոյը գործիքների արքան է, բայց միևնույն ժամանակ այն ֆիզիկապես ամենածանրն է, ինչը պայմանավորված է ձայնարտադրության հետ։ Հոբոյը քմահաճ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ գործիք է՚,- ասում է Ալեքսեյ Օգրինչուկը։ Նա նաև նկատում է, որ շատ լավ տեղյակ է Արամ Խաչատրյանի երաժշտությանը, թեև երբևէ չի նվագել։

Ալեքսեյ Օգրինչուկն ավարտել է Փարիզի կոնսերվատորիան։ Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ 13 տարեկանում արդեն հասցրել էր ելույթներ ունենալ ողջ Ռուսաստանում, Եվրոպայում և Ճապոնիայում: Նա մի շարք միաջազգային մրցույթների մրցանակակիր է, որոնց թվում է Ջենովայի հեղինակավոր CIEM միջազգային մրցույթը, որին նա մասնակցել է 19 տարեկանում: Նա արժանացել է նաև Եվրոպական ՙՅուվենտուս՚ մրցանակին 1999թ-ին, Ֆրանսիայի Victoires de la Musique Classique-ի երկու մրցանակին 2002թ-ին, Ռուսաստանի ՙՏրիումֆ՚ մրցանակին 2005թ-ին և հաղթել է Borletti Buitini Trust Award-ը 2007թ-ին: Նա հեղինակավոր Rising Stars-ի և BBC New Generation Artists Programmes-ի մասնակից է եղել:

2005թ-ից Ալեքսեյ Օգրինչուկը Ամստերդամի Կոնցերտգեբաուի թագավորական նվագախմբի մենակատար է։ 2011թ.-ի սեպտեմբերին Ալեքսեյ Օգրինչուկը Ջենովայի Haute Ecole de Musique-ում հոբոյի պրոֆեսորի կոչում է ստացել: Նա նաև հրավիրվել է դասավանդելու Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում 2001թ-ից, Սան Սեբաստիանի Musikene-ում 2009թ-ից և Հաագայի թագավորական կոնսերվատորիայում 2010թ-ից: Նա վարպետության դասեր է տալիս Pablo Casals կամերային երաժշտության ակադեմիայում, Mahler ակադեմիայում, Villecroze-ի երաժշտական ակադեմիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում