Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կինը տարեսկզբին լույս աշխարհ է բերել երրորդ երեխային։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Երեխայի անունն ու սեռը հայտնի չեն։
Ենթադրվում է, որ Լի Սոլ Չուն ծննդաբերել է փետրվարին, քանի որ 2016 թվականին 9 ամիս նա չի երևացել հանրությանը։
Գործակալության տեղեկություններով՝ Կիմ Չեն Ինն ու երգչուհի Լի Սոլ Չուն ամուսնացել են 2009 թվականին։ 2010 և 2013 թվականներին լույս աշխարհ են եկել նրանց երկու երեխաները։









































