Monday, 13 07 2026
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ

Ռուսահայ օլիգարխները ցանկանում են ավելի շատ ինտեգրվել ՀՀ տնտեսական կյանքին․ հարցը է՝ Երևանում նույնը ուզո՞ւմ են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, օրերս Սոչիում տեղի ունեցավ Սարգսյան-Պուտին հանդիպումը, բացի արտաքին քաղաքական հարցերից, այդ հանդիպումը, ըստ Ձեզ, ինչո՞վ էր կարևոր։ Արդյո՞ք 2018-ի մասով հստակեցումներ եղել են, չէ որ շատ է խոսվում այն մասին, որ ապագա վարչապետը կլինի միանշանակ Մոսկվայի համաձայնությամբ։

Հայաստանի առաջ 2018-ի հայտնի խնդրից բացի, լուրջ մարտահրավերներ են կանգնած և առաջինը ղարաբաղյան հիմնահարցն է, կան բազմաթիվ այլ հարցեր։ Այս իրավիճակում դիրքերի համաձայնեցում էր պետք՝ առավել ևս, երբ հայտարարություններ են տեղի ունենում ամերիկյան համանախագահի կողմից, իսկ Հայաստանից կոնկրետ ծրագրային մոտեցումներ առաջ չեն քաշվում։

Ավելի շատ ոչ ֆորմալ հանդիպում էր, բնական է, որ մոտակա ամիսներին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման հարցն է կանգնած, ԵԱՀԿ նախկին համանախագահի հայտարարությունն էր ուշագրավ։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լճացումից կարող է պայթի։ Հարցն այն չէ, որ Ռուսաստանը խառնվում է Հայաստանի ներքին հարցերին, ուղղակի Մոսկվան չի ուզում անհասկանալի ու ոչ ստաբիլ իրավիճակների առաջ կանգնել։

-Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուզում է գործիքներ տրամադրել Հայաստանին ինքնիշխան որոշումներ կայացնելու համար։ Ըստ Ձեզ, ի՞նչ գործիքների մասին է խոսում դեսպանը։

-Չնայած Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի և Մոկսվայի միջև կա կոնսենսուս, բայց բնական է, որ ԱՄՆ դեսպանը կցանականա նշաձողը թեքել իրենց ուղղությամբ ու մեծացնել ԱՄՆ-ի կշիռը։ Ռուսաստանի ներկայությունը տնտեսության, քաղաքականության մեջ ավելի շատ է, քան ԱՄՆ-ի, դրա համար էլ իրենք ցանկանում են բալանսավորել՝ առաջարկություններ ու քայլեր են անում։ Այն, ինչ առաջարկում են Միացյալ Նահանգները, հենց այն է, որ կարող է բերել ոչ հայանպաստ լուծումների։ Այս իրավիճակում Հայաստանի պասիվ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում կործանարար է։ Հայաստանի իշխանությունները ձգում են իրավիճակը, որ գան հասնեն 2018 թվականը հատեն՝ կոլեկտիվ անպատասխանատվություն ստեղծեն վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ինստիտուտի հետ կապված։ Ցավոք սրտի, բոլորին այսօր պարզ է, որ ընդունված որոշումները բացարձակ հայանպաստ չեն լինելու։ Պասիվ ձգելու վիճակը ինչ-որ տեղ հանցագործություն է։ Լավ 15-20 տարի ձգենք, ինչքա՞ն կարող ենք։ Ուժեղ քաղաքական, ռազմական պետություն չենք կարող կառուցել չլուծված հակամարտությամբ․ մեր դիրքերն արտաքին ոչ մի հարթակում չեն ուժեղանում։ Չկան պետական շահեր, կան անձնական շահեր՝ այդ բանաձևով են մարդիկ շարժվում։ Զբաղված են պատասխանատվությունը սրա-նրա վրա գցելով։ Ասում են՝ կամ մենք պետք է մնանք թալանենք, կամ էլ թե չէ, եթե մենք չլինենք՝ արևտյան կենտրոնները երկրում մեծ աշխատանք են տանում, ու միանգամից Հայաստանի հասարակությունը կսկսի շատ ակտիվ հարցեր բարձրացնել, իրավիճակ կփոխվի։ Այսինքն՝ կսկսեն մտածել Ռուսաստանի շահերի դեմ։

Մեր հասարակության մոտ հակառուսական տրամադրությունները կապված են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելու հետ։ Օրերս կանադահայ համայնքն արշավ է սկսել ադրբեջանա-կանադական գործարքի դեմ, որով նախատեսվում է կանադական արտադրության զրահափոխադրիչներ մատակարարել Ադրբեջան: Ինչո՞ւ Ռուսաստանի հայերն էլ նման կերպ չեն վարվում, այն դեպքում, երբ ոչ միայն Ադրբեջանի, այլ օրերս Թուրքիայի հետ միջև 700 միլիոն դոլարի սպառազինության պայմանագիր կնքվեց:

Չի կարելի ասել, որ բողոք չկա։ Կանադայում մի քանի մեքենաների հետ կապված հարց կա՝ ես տեղյակ եմ։ Բացի Կանադայից, շատ այլ երկրներ են զենք վաճառում Ադրբեջանին, ես Իսրայելին նկատի չունեմ, շատ այլ երկրներ կան, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում։

Ռուսաստանի հայերն իրենց ձայնը բարձրացնում են և չի կարելի ասել, թե չեն անում․ ուղղակի այստեղ իրավիճակը դասակարգված չէ, չի թմբկահարվել, հստակ ագիտացիոն աշխատանք չի տարվել։ Ես չեմ ուզում ասել, թե բոլորը, բայց ես անձամբ Ռուսաստանի հայերից մեկին չգիտեմ, որ այդ մասին դժգոհություն ու անհանգստւթյուն չհայտնի։ Հայաստանի իշխանություններն այդ մասին չեն բարձրաձայնում, ՀՀ առաջին դեմքը գալիս հանդիպում է Ռուսաստանի առաջին դեմքին, թող այդ մասին մի բան ասի, ծրագիր առաջ քաշի՝ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՏՄ ձևաչափով։ Այդ մասին կողքից է խոսվում, ինչո՞ւ էի ասում անլրջություն ու մանկապարտեզ է, որովհետև վախենում ենք խոսել, դիրքորոշում չունենք։ Բարձիթողի վիճակում ենք գտնվում։

Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունները նենգափոխել են հայկական համայնք ասվածը, ունեն և՛ իրենց մարդիկ, և՛ փորձագետներ, և՛ քաղաքական ու տնտեսական կենտրոններ։ Զենքի վաճառքի հետ կապված չկա ծրագիր՝ թող ասեն կա այսպիսի ծրագիր, հասկանում ենք՝ կոմերցիոն խնդիր կա, բայց եկեք այսպես անենք։ Քար լռություն է։

-Ի՞նչ դերակատարություն, Ձեր կարծիքով, կունենան Հայաստանում առաջիկայում՝ մանավանդ 2018-ին ընդառաջ, ռուսաստանաբնակ հայ օլիգարխները։ Վերջերս տեղեկություններ էին շրջանառվում, որ ցանկություն կա Հայաստանում իրենց ազդեցության լծակները մեծացնել։

-Հարցը, ինչքան հասկանում եմ՝ 1-3 բիզնես շրջանակների մասին է։ Բնական է, որ իրենք կցանկանան ավելի շատ ինտեգրված լինել Հայաստանի տնտեսական կյանքում, բայց հարցը նորից կապված է այն բանի հետ, թե Հայաստանի իշխանություններն ում հետ են մտնում գործարքի մեջ։ Ում հետ որ մտնեն գործարքի մեջ՝ այդ կառույցներն էլ ավելի մեծ հնարավորություններ կունենան։ Իհարկե ցանկալի կլինի, որ ավելի ժամանակակից ու օգտակար լինի, ոչ թե մի երկու պլպլան շենք կառուցեն Երևանի մեջտեղում, վարձով տան, փող աշխատեն ու ասեն՝ մենք ներդրում արեցինք։ Հայաստանում շատ փող կա, ստվերը շատ է ու դրսից շատ լավ երևում է։ Հայաստանին հիմա ոչ ոք չի ուզում մոտենալ՝ առաջինը ղարաբաղյան չլուծված հարցի, հետո կոռուպցիայի ու քրեաօլիգարխիկ ուժային համակարգի պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում