27-ամյա Թեյլոր Սվիֆթի երկրպագուները երկար են սպասել նրա 6-րդ ստուդիական՝ Reputation ալբոմի առաջին սինգլի թողարկմանը։ Վերջապես Look What You Made Me Do ստեղագործությունը հասանելի է ոչ միայն լսելու, այլև դրա տեսահոլովակը՝ դիտման համար։


Տեսահոլովակի պրեմիերան տեղ է ունեցել MTV Video Music Awards-2017 մրցանակաբաշխության ժամանակ, իսկ այնուհետև հոլովակը հրապարակվել է Սվիֆթի YouTube-ի ալիքում։


Տեսահոլովակում Սվիֆթը հասցրել է միանգամից մի քանի կերպար փորձել՝ զոմբիի, օձերի տիրուհու, բանկեր թալանողի, բայքերի, կին սադոմազոխիստների միության ղեկավարի և ոչ միայն։


Համացանցային օգտատերերը նշում են, որ շիկահեր, քնքուշ երգչուհուն չի հաջողվել վերածվել «չար և ագրեսիվ» Թեյլորի։






































