ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը խարխլում է երկրի միջազգային իմիջը: Ելույթ ունենալով Համիլթոն քոլեջում` Քլինթոնը հայտարարել է, թե շատ ցավալի է տեսնել, որ քաղաքական գործիչներն իրենց նպատակներին հասնելու համար վտանգում են երկրի ապագան, հաղորդում է The USA Today-ը:
«Եթե մենք ի վիճակի չենք լուծելու սեփական ներքին խնդիրները, ինչպիսին կլինի մեր դրությունը այլ պետությունների աչքերում»,- հայտարարել է նա:
Քննարկման ժամանակ Քլինթոնն անդրադարձել է շատ թեմաների` սկսած գլոբալ տնտեսության հարցերից մինչև անցած դարի 80-ական թվականներին կանանց կարիերայի բարդություններին:
Պատասխանելով «Արաբական գարնան» իրադարձությունների մասին հարցերին` նա հայտարարել է, որ այդ գործընթացը չի ավարտվել, ավելի շուտ դեռ նոր է սկսում: Նա համոզված է, որ արաբական երկրներում բազմաթիվ հեղաշրջումները ժողովրդավարության համար պայքարի նշան են, չնայած երբեմն հանգեցնում են սխալների:








































