Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները

Միհրանյանի ռուս-ադրբեջանական «բլից կրիգը»

Ռուսահայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն այսօրվա հարցազրույցում անհամեմատ քաղաքակիրթ է գտնվել և նախորդ անգամվա նման վուլգար արտահայտություններով չի անվանարկել Հայաստանի այն գործիչներին, ովքեր ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը չեղարկելու խնդիր են դնում:

«Ինձ թվում է, որ որոշ խմբեր հակված են դեմոնացնելու Ռուսաստանը և չգիտես ինչ շահերից ելնելով՝ փորձել հակառուսական տրամադրություններ ստեղծել՝ օգտագործելով մի կողմից զենքի, մի կողմից լեզվի հարցը: Ես կրկնում եմ՝ ելնելով նաև պետական ղեկավարների հետ անձնական հանդիպումների բովանդակությունից, որ ինչ-որ հանգամանքներ կարող են տագնապ առաջացնել, բայց սրանք շատ դեպքերում չափազանցվում են և ավելի, քան իրականության մեջ»,-ասել է Միհրանյանն` այդպես էլ չբացահայտելով, թե որտեղ է չափազանցությունը, եթե Մոսկվան շարունակում է ինտենսիվորեն սպառազինել Բաքվին, ընդ որում` նաև ժամանակակից հարձակողական զինատեսակներով, ինչի հետևանքով սահմանային լարվածությունը պահպանվում է` պատճառ դառնալով հայ զինվորների մահվան:

Հայաստանում խնդիրը ոչ միայն չի չափազանցվում, այլ նույնիսկ չի գտնվում քաղաքական որևէ ուժ, որն առաջնահերթ կդարձնի ապագաղութացման օրակարգը:

Սակայն վերադառնանք Միհրանյանի այսօրվա օրակարգին, որի հիմնական առաքելությունը ոչ թե Կրեմլի ընդդիմախոսներին անվանարկելն է, այլ ռուսական քաղաքականության հետևողական պաշտպանությունը` սուբյեկտիվ փաստարկներով, իրականության խեղաթյուրումներով:

Միհրանյանն, իհարկե, ընդունում է, որ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումը խնդիրներ է առաջացնում, նույնիսկ բալանս է խախտում, այնուամենայնիվ, ասում է. «Եվ, իհարկե, ես՝ ելնելով արցախյան հարցի երկարատև պատմության իմ վերլուծություններից, հասկացել եմ, որ եթե Ադրբեջանը հանկարծակի, կայծակնային հնարավոր «բլից կրիգի» հետ կապված հնարավորություններ չունենա, այսինքն՝ 1-2-3 օրում կարողանա լուծել Ղարաբաղյան հարցը՝ ուժի կամ զենքի միջոցով, ապա տարածաշրջանում երկարատև պատերազմելու հնարավորություն չի ունենա՝ այն սկսելու ու շարունակելու:

Եվ ինձ թվում է, որ այդ հավասարակշռությունը պահպանելու համար, գոնե ես այդպես եմ տեսնում, կա պատասխանատու ռուսական պետական կառույցների ղեկավարության կողմից»:

Միհրանյանը սկսնակ քաղաքագետ չէ և, անշուշտ, տեղեկացված է, որ Մոսկվան Ադրբեջանին հենց «բլից կրիգիի» էլ դրդում է: Ասվածի լավագույն վկայությունն անցյալ տարվա Քառօրյա պատերազմն էր, ինչը, մեծ հաշվով, ռուս-ադրբեջանական դավադրության հետևանք էր և ադրբեջանական «բլից կրիգը» կանխվեց միայն հայկական զինված ուժերի սպաների ու զինվորների անձնազոհության շնորհիվ:

Ուշագրավ է, որ անցած տարվա ապրիլին Մոսկվան Բաքվին ու Երևանին, ըստ էության, զինադադար պարտադրեց հենց այն պահին, երբ մեր զինուժն արդյունավետ հակահարձակում էր ձեռնարկել: Այս ամենը Միհրանյանին ձեռնտու չէ հիշել, ինչպես նաև այն, որ շարունակելով Ադրբեջանին սպառազինության ինտենսիվ մատակարարումը` Մոսկվան, ըստ էության, նոր «բլից կրիգի» քարտ-բլանշ է նախապատրաստում Ադրբեջանի համար:

Ռուսաստանի նպատակը ոչ թե Հայաստանի ամբողջական կապիտուլյացիան է, այլ հայկական կողմին այնպիսի անօգնական վիճակի մեջ դնելը, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ռուսական ռազմական ներկայության կարիք զգացվի: Հենց այդ նպատակով անցած տարի Մոսկվան Ադրբեջանին սադրեց Արցախի դեմ նախաձեռնել «բլից կրիգը» ու այդ նպատակին է ծառայում նաև Կազանի կավ Լավրովի պլանը:

Անշուշտ, Միհրանյանի իրավունքն է` կրծքով պաշտպանել ռուսական շահերը, բայց լավ կլինի, որ նա փորձի դա անել` առանց մեզ հիմարացնելու ձգտումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում