Սմարթֆոններ արտադրող կանադական BlackBerry ընկերության բաժնետերը դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Մարվին Փիրլսթայնը բողոքը ներկայացրել է Նյու Յորքի դատարան: Նրա կարծիքով՝ BlackBerry-ի ղեկավարությունը ներդրողներին սխալ կանխատեսում է ներկայացրել արտադրանքների շուկայական հեռանկարների վերաբերյալ:
2013-ի սեպտեմբերի 20-ին ընկերության ակտիվները նվազել են 930-960 մլն դոլարով: Ինչպես հայտարարում է հայցվորը, դա տեղի է ունեցել BlackBerry 10 օպերացիոն համակարգով սարքերի թույլ պահանջարկի պատճառով՝ չնայած ղեկավարությունը հաստատել է, թե սմարթֆոնն արժանացել է փորձագետների դրական գնահատականներին:








































