Տեխասի բնակիչներին նախազգուշացրել են «Հարվի» փոթորկից հետո հեղեղումների արդյունքում նահանգի ճանապարհներին հայտնված ալիգատորների մասին։ BBC-ն, հղում անելով Ֆորտ-Բենդ շրջանի շերիֆին, հայտնում է, որ սողունները ջրի մակարդակի բարձրացման պատճառով կարող են տներին մոտենալ։

Ալիգատորները վայր են փնտրում՝ աղետից փրկվելու համար։ Իշխանությունները կոչ են անում բնակիչներին ձեռք չտալ կենդանիներին, ժամանակի ընթացքում նրանք անձամբ կհեռանան։ Նշվում է, որ կենդանիները ագրեսիվ չեն։













































