Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

ՀՀԿ-ում կադրային քաղց է, «վարչապետացու» չկա

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

-Պարոն Համբարյան , լրանում է վարչապետի  պաշտոնավարման մեկ տարին։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք իր աշխատանքը, ինչու՞ նախկին վարչապետերի օրինակով չկա  քաղաքական մակարդակով դժգոհություն՝ նաև Կարեն Կարապետյանից։

Ես բավարար կգնահատեի Կարեն Կարապետյանի մեկ տարվա կատարած աշխատանքը։Բայց հասարակության հույսերը չիրականացան, ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներից մեկն այն է , որ Հայաստանն իրոք ծայրահեղ ծանր պայմաններում անցավ Կարեն Կարապետյանին։ Այսինքն վարչապետը  ժառանգել է ծանր Հայաստան , իսկ սուբյեկտիվ պատճառն էլ մենաշնորհը, հովանավորչությունն է , յուրայինները, որոնք միլիարդավոր դրամներ չեն մուծում պետական բյուջե։

Բացի այդ՝ պետք է նշեմ, որ հասարակությունը այլ ակնկալիքներ ուներ, հասարակությունը կարող է որևիցե վարչապետի գործունեություն դրական գնահատել, եթե իր մաշկի վրա դրական փոփոխություն զգա։ Հասարակությունը երկար տարիներ կերակրվել է սին , կեղծ ու շինծու թվերով՝ Տիգրան Սարգսյանից սկսած, Հովիկ Աբրահամյանով վերջացրած։ Ստել են, թե տնտեսական աճ է գրանցվում, կա դրական դինամիկա, բայց հարցն այն էր, որ ոչ մի աճ էլ չկար՝ հակառակը հետ էինք գնում, իսկ հասարակությունն ավելի աղքատանում էր։  Սրա հետևանքով էլ կտրուկ աճեցին արտագաղթի տեմպերը։

Երևի Կարեն Կարապետյանը այն եզակի գործիչներից է ՀՀԿ-ի մեջ, որը քիչ թե շատ վայելում է հասարակության հավանությունը։ ՀՀԿ-ի վերնախավը բավական չսիրված է ժողովրդի կողմից և սրանով է  պայմանավորված այն հանգամանքը, որ հասարակությունը մի փոքր հույս է կապել Կարապետյանի հետ և փորձում է չհուսալքվել։Ժողովրդի կյանքում շոշափելի դրական տեղաշարժ չի եղել Կարապետյանի գալու հետ կապված՝ ո՛չ թոշակներն են բարձրացել, ո՛չ կյանքն է լավացել։ Գործատուները փորձում են ամեն մեթոդ կիրառելով կրճատել մարդկանց աշխատավարձերը։ Պետք է նշեմ, որ հասարակության համար այլ թեկնածու էլ չկա, խնդիրն այն է՝ լավ հանեցին Կարեն Կարապետյանին, ո՞վ է գալու տեղը․ սարսափելի կադրային քաղց կա, եղած գործիչների մեծամասնությունը կամ պախարակված է, կամ իշխանությունների հետ առնչության պատճառով չսիրված։

-Ինչո՞ւ ըստ Ձեզ ընդդիմությունը չի ձևակերպում կառավարության, վարչապետի հրաժարականի պահանջ։ Չէ՞ որ նախկինում մենք սրա ականատեսը եղել ենք։

Ես հենց դա էի նշում՝ լավ Կարեն Կարապետյանին հանեցիք, ո՞վ է գալու նրա փոխարեն, ես ոչ մեկին չեմ տեսնում անկեղծ ասած։ Ոչ մի վարչապետացու չկա։Սկանդալների մեջ թաղված գործիչներն են ՀՀԿ-ի կադրային ռեսուրսը, իսկ ՀՀԿ-ի երիտասարդության 90 տոկսոը կարիերիստներ են։

-Արդեն 2018 թվականին ընդդիմությունն ի՞նչ դերակատարություն կունենա վարչապետ նշանակելու հարցում։Կլինի՞ ըստ ձեզ  աջակցություն վարչապետին՝ միայն այն բանի համար, որ Սարգսյանը հեռանա։

-Ես ընդդիմության հարց այստեղ չեմ տեսնում, մեր ընդդիմությունը բավականին թույլ է, իսկ խորհրդարանի ուժերը ոչրևէ հարց չեն լուծում։ Խնդիրը հասարակությունն է, դուք լավ գիտեք, որ վերջին տարիներին հասարակությանը վերաբերող սոցիալ-տնտեսական հարցերը լուծվել են ոչ թե Ազգային ժողովում կամ քաղաքական դաշտում ակտիվ կուսակցությունները, այլ քաղաքացիական ակտիվիստներն ու հասարակական կազմակերպությունները։  Ընդդիմությունը լուսանքներում է հայտնվել։ Կարեն Կարապետյան- Սերժ Սարգսյան անդրկուլիսյան պայքարում իրենց դերակատարումը կարող  են ունենալ քաղաքացիական հասարակության ելույթները։  Նույն «Ելքը» կամ ԲՀԿ-ն որևէ ազդեցություն չեն ունենա այս առումով, նրանց ելույթները վարչապետի հետ կապված որևէ ազդեցություն ունենալ չեն կարող։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում