Ընդամենը 10 օր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց միասնական քննչական մարմնի ձևավորման իրավական ապահովման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին տարբեր գերատեսչությունների, մասնավորապես քննչական տարբեր ծառայությունների պետեր, իսկ հանձնաժողովի ղեկավար նշանակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Այս փաստից շատերը եզրակացրին, որ նա հետագայում կնշանակվի միասնական քննչական մարմնի ղեկավար:
«Հրապարակ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ այդ հարցը դեռևս որոշված չէ: Ընդհանրապես հայտնի չէ, թե նոր մարմինն ինչ ժամկետում է ձևավորվելու, իսկ մինչ վերջնական ձևավորումը դեռ շատ ջրեր կարող էն հոսել սել: Սա, թերևս, նաև փորձաշրջանի նման մի բան է նույն Աղվան Գառնիկիչի համար, որը կարող է և չհաղթահարել այն: Իսկ եթե անգամ հաղթահարի և արժանանա այդ միասնական կառույցը ղեկավարելու պատվին, ապա այն բոլորովին էլ այնպիսի հզոր կառույց չի լինելու, ինչպես ներկայացնում են ոմանք: Միայն այն փաստը, որ Քրեադատավարական նոր օրենսգրքի ընդունումից հետո դատախազությանը լրացուցիչ լայն լիազորություններ են տրվելու, նշանակում է, որ քննչական մարմինը համեստ դերակատարում է ունենալու:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:











































