Շաբաթ օրը Բարսելոնայում բազմահազարանոց ցույց է անցկացվում Իսպանիայի թագավորի և վարչապետի մասնակցությամբ:Այս մասին հայտնում է La Vanguardia պարբերականը:
Երթը, որին Բարսելոնայի հազարավոր հյուրեր և բնակիչներ են մասնակցում, գլխավորել են Իսպանիայի առաջին դեմքերը՝ Իսպանիայի թագավոր Ֆելիպեն, վարչապետ Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցույցն անց է կացվում No tinc for (կատալոներեն «Ես չեմ վախենում») կարգախոսով, նվիրված է օգոստոսի 17-ին Կատալոնիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին: Միջոցառումը նախաձեռնել են Կատալոնիայի իշխանությունները և Բարսելոնայի քաղաքապետարանը:









































