Բրիթնի Սփիրսի Work Bitch երգի տեսահոլովակը արգելվել է ցուցադրել Անգլիայի տարածքում:
Տեսահոլովակը չափազանց բաց է թվացել Անգլիայի հեռուսաալիքներին, և եթերում այն կցուցադրվի երեկոյան ժամը 10-ից հետո:
Այս միջոցառումների պատճառը տեքստում և վերնագրում կրկնվող bitch բառն է: Երգի մեջ այս բառը նշվում է 19 անգամ:
Դրանից բացի, տեսահոլովակում շատ տեսարաններ կան, որոնք նույնպես ցերեկային ժամերի համար չեն:
Մամուլը տեղեկացնում է, որ Work Bitch-ը երգչուհու ութ ալբոմներից առաջին թրեքն է, որ կարող է հայտնվել արգելված երգերի ցանկում: Ինքը՝ Բրիթնին հայտարարել է, որ բոլոր երգերի ստեղծման ժամանակ մասնակցել է որպես համահեղինակ:
Նոր ալբոմը կթողարկվի դեկտեմբերին:









































