32-ամյա Սքարլեթ Յոհանսոնը և 35-ամյա Քոլին Ժոսթը պաշտոնապես չեն հաստատել իրենց սիրավեպը, սակայն մամուլում հաճախ են անուղղակի ապացույցներ հայտնվում այն մասին, որ դերասանները հանդիպում են։ Այս շաբաթ նրանց միասին են տեսել կատակերգու Դեյվ Շափելի ծննդյան օրը, հայտնում է ET-ն։
Իրենց ընկերների՝ Սեսիլ Սթրոնգի և Մայքլ Չեի հետ Սքարլեթն ու Քոլինը զվարճացել են նյունորքյան մի ռեստորանում մինչև գիշերվա ժամը 2.30-ը, ապա երկուսով հեռացել են։
Հոլիվուդյան աստղի և Saturday Night Live-ի շոումենի սիրավեպի մասին լուրեր են սկսել տարածվել մայիսից։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Սքարլեթը ամուսնալուծվել էր։












































