Այս պահի դրությամբ՝ ամերիկյան Ռոքփորթ քաղաքում (Տեխաս) «Հարվի» փոթորկի պատճառով նվազագույնը 10 մարդ է տուժել, տեղեկացնում է ABC-ին։
Այս հզոր փոթորկին ԱՄՆ իշխանությունները պատրաստվում էին արդեն մի քանի օր։ Այն տարածքների բնակիչներին, որոնք կարող էին հայտնվել փոթորկի էպիկենտրոնում, էվակուացրել էին, իսկ մյուսներին անվտանգության տեխնիկայի հստակ հրահանգներ էին տվել։
Նախագահ Թրամփը Twitter-ով մի քանի անգամ խնդրել էր մարդկանց հոգալ իրենց անվտանգության մասին և հետևել իշխանությունների հրահանգներին։
Հիշեցնենք, որ փոթորիկը սկսվել է օգոստոսի լույս 26-ի գիշերը, կենտրոնում քամու ուժգնությունը հասնում է 215 կմ/ժ-ի, հայտարարված է տարերային աղետի ռեժիմ։










































