Հոգեբան Լարի Ռոզենը եկել է այն եզրակացության, որ բջջային հեռախոսներն օգտատերերի ուղեղում փոփոխություններ են առաջացնում, և դրա գլխավոր ապացույցը թվացյալ վիբրացիան է:
Դա է ապացուցում այն փաստը, որ օգտատերը վիբրացիա է զգում, եթե նույնիսկ հեռախոսն անջատված վիճակում է կամ այլ սենյակում է գտնվում:
Բացի այն, որ հոգեբանի հաճախորդներից մի կին կովերի բառաչը միշտ շփոթում է վիբրացիայի հետ, այս ախտանշանով են տառապում նաև քոլեջի ավագ կուրսերի ուսանողների 90 տոկոսը:
Հոգեբանի խոսքերով` նման դեպքերը վկայում են, որ բջջային սարքավորումներն ազդում են օգտատիրոջ ուղեղում գտնվող տեղեկության մշակման վրա, գրում է NPR կայքը: