Ժամացույցների Watches & Wonders միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Հոնգկոնգում, IWC Schaffhausen հայտնի ապրանքանիշը նոր մոդելներ է ցուցադրել:
Դրանց թվում են Portofino Hand-Wound Big Date-ը և Portuguese Hand-Wound Eight Days-ը, ինչպես նաև IWC Special Edition Le Petit Prince-ի սահմանափակ շարքը:
Portofino Hand-Wound Big Date-ը թողարկվել է 45 մմ-անոց կաղապարով` սպիտակ կամ վարդագույն ոսկուց` թափանցիկ կափարիչով: Թվատախտակը սպիտակ ոսկուց է: Ժամացույցն անջրաթափանց է:

Portuguese Hand-Wound Eight Days-ը 43 մմ-անոց կաղապարով է` վարդագույն ոսկուց կամ նոր բաղադրությամբ պողպատից: Թվատախտակը վարդագույն ոսկուց է: Այն արծաթագույն է: Կապիչները կոկորդիլոսի կաշվից են:

IWC Special Edition Le Petit Prince սահմանափակ շարքը թողարկվել է 270 օրինակով: Դրանց կաղապարը 46 մմ է: Այս ժամացույցները նվիրված են Անտուան դը Սենթ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» պատմվածքի առաջին հրատարակման 70 ամյակին: Սլաքը զարդարված է փոքրիկ իշխանի ոսկյա ուրվագծով` ըստ Էկզյուպերիի նկարի:











































