ՀՀԿ-ն թևեր չունի, ինքը միատարր կուսակցություն է և չի կարող ունենալ մի խումբ, որ առանձին մտածի, բայց հարցերը միասին են քննարկվում: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Բազե-2017»-ին հյուրընկալված ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ՀՀԿ-ական գործիչների այն թևի հայտարարություններին, որոնք 2018 թվականին վարչապետի հավանական թեկնածու տեսնում են Սերժ Սարգսյանին:
Արա Բաբլոյանը հորդորեց չլսել ոչ մեկին. «ՀՀԿ-ն ունի այնքան հնարավորություն, այնքան քաղաքական խիզախություն, որ կգա ժամանակ՝ կասի իր կարծիքը»: Այսօր մենք նպատակ չունենք գուշակելու:
Կառավարության մեկ տարվա աշխատանքը ԱԺ նախագահը դրական գնահատեց. «Կարեն Կարապետյանը, աչքիս, դեռ տեմպով աշխատում է: Բայց վեց տոկոս տնտեսական աճը դեռ աճելու տեղ ունի»:
Մանրամասները՝ տեսանյութում










































