Հոլիվուդյան դերասանուհի Օլիվիա Ուայլդը նկարահանման հրապարակից այն կողմ նախընտրում է մնալ բնական ու չօգտագործել կոսմետիկա, գրում է viva.ua-ն:
Պապարացիները մեկ անգամ չէ որ լուսանկարել են 29-ամյա կինոաստղին առանց դիմահարդարման՝ գեղեցկուհին հաճախ է այդպես հայտնվում հանրության մեջ:
Այս անգամ նրան առանց դիմահարդարման նկարել են Կալիֆոռնիայում՝ տնից դուրս գալիս: Օլիվիան կրում է ոճային պատռված ջինս ու կապույտ ջեմպեր: