Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ադրբեջանի՝ ահաբեկիչներին օժանդակելու փաստը մերկացրած բուլղարացի լրագրողը հեռացվել է աշխատանքից

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում գրչին է պատկանում ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ աշխարհի տարբեր թեժ կետեր զենքի մատակարարման մասին աղմկահարույց հրապարակումը, հեռացվել է աշխատանքից: Լրագրողը կատարվածի առնչությամբ օգոստոսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Այսօր՝ Սիրիայի ահաբեկիչներին մատակարարվող զենքի վերաբերյալ իմ հետաքննած գաղտնի փաստաթղթերի առնչությամբ Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում հարցաքննությունից հետո, «Trud Daily» օրաթերթը՝ Սիրիա մեկնելուց և իմ աշխատանքը շարունակելուց ընդամենը մի քանի օր առաջ ինձ հեռացրեց աշխատանքից», – ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրողը՝ կցելով իր հետաքննական նյութը: Նա միաժամանակ կասկած է հայտնում, որ նյութը կարող է հեռացվել «Trud Daily» օրաթերթի կայքից:

Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ»-ի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել էր սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում էր ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում: Թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ էր կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։

Հոդվածը հրապարակվել էր, երբ բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել էր Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Հոդվածագիրը նշել էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաներ զենք և զինամթերք ուղարկելու համար։ Այդ զինատեսակների մեծ մասն օգտագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Հոդվածագիրը նշում էր նաև, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։

Դիլյանա Գայտանջիևայի հետաքննությունը մեծ արձագանք գտավ միջազգային լրատվամիջոցներում: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ևս համացանցում բաց հասանելիություն ստացած փաստաթղթերի ուսումնասիրությամբ աղմկահարույց փաստեր բացահայտեց Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության գործունեության առնչությամբ: Արձանագրվել են ճնշումներ անգամ մասնագիտական իրենց գործունեությունը ծավալող՝ Բուլղարիայի այլ քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանի դեսպանն անգամ Բուլղարիայի ժուռնալիստների միությունից պահանջել է սառեցնել լրագրող Ցվետանա Պասկալևայի անդամակցությունը, ինչպես նաև խոչընդոտել այդ երկրում օրինականորեն գործունեություն ծավալող ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի միջոցառումները: Շաբաթներ առաջ էլ պարզ էր դարձել, որ ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի երիտասարդական միության նախագահ Հայկ Կարապետյանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, ստիպած է եղել թողնել Պլովդիվի ազգային և ինտեգրման հարցերով զբաղվող խորհրդի անդամի պաշտոնը: Պաշտոնաթողության պատճառն, ըստ  տեղեկությունների, եղել է ադրբեջանական կողմի միջամտությունը և այն, որ Բուլղարիայի պատկան մարմինները, երկրի քաղաքացու իրավունքները պաշտպանելու փոխարեն տեղի են տվել տարատեսակ ճնշումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում