Thursday, 06 06 2024
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ

Կդառնա՞ Սերժ Սարգսյանը դասալիք

2018 թվականին վարչապետի ով լինելու հարցը համարում եմ արհեստական օրակարգ: Նոր ընտրություններ չեն լինելու: Ում կորոշի ՀՀԿ-ն, նա էլ կդառնա վարչապետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա հետ, տվյալ դեպքում, հնարավոր չէ չհամաձայնել, որովհետև առնվազն ծիծաղելի է, երբ ընդդիմությունը «խաչակրաց պատերազմ» է հայտարարել Սերժ Սարգսյանի վարչապետական հնարավոր հեռանկարին՝ առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջի:

Մյուս կողմից՝ նման պահանջն ինքնին արհեստական կլիներ, որովհետև ընդդիմությունը չի ձևակերպել որևէ օրակարգ, որի իրացմանն այսօրվա ներքաղաքական ստատուս քվոն ինչ-որ կերպ խանգարում է: Եթե չունես համակարգը փոխելու ռեսուրս, ապա ստիպված ես ընդունել նրա որոշումները: Եթե խորհրդարանական ընդդիմությունը չի հանդուրժում այսօրվա ստատուս քվոն և այդ հիմքով պահանջում է Սերժ Սարգսյանի հեռացումը, ապա առաջին հերթին պետք է վայր դնի իր խորհրդարանական մանդատները, որովհետև դրանք նույնպես ներքաղաքական այսօրվա ստատուս քվոյի հետևանք են:

Սակայն այլ՝ ավելի կարևոր բանի մասին ենք ուզում խոսել: Անկախ համատեքստից, մոտիվներից ու դրդապատճառներից` ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի «բացահայտումներն» այնքան էլ «անշառ» չեն, ինչը փորձում էր երեկվա առաջին արձագանքով մատուցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այն, որ երեկ երեկոյան երկրորդ արձագանքի անհրաժեշտություն եղավ, որում Նալբանդյանն արդեն խոսում էր ամերիկացի դիվանագետի թույլ տված «անճշտությունների և բացթողումների» մասին, ասվածի պերճախոս վկայությունն է: Կարևոր չէ, թե բովանդակային առումով ինչ է ասել Հոգլանդը, և այնքան էլ կարևոր չէ, որ մեր ականջներն առնվազն տասը տարի վարժված են այդ արտահայտություններին: Ավելի էականն այն է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգը ոչ միայն Բաքվի, այլ նաև Մոսկվայի սրտով չէր, և նախօրեին Վաշինգտոնում ԼՂ խնդիրը տեղափոխեցին բովանդակային հարթություն, ըստ էության՝ հակամարտությունը հանձնելով Մոսկվայի մենաշնորհին:

Կազանի պլանով, թե պատերազմով՝ Մոսկվան փորձելու է իր ռազմական ներկայությունն ապահովել հակամարտության գոտում: Ղարաբաղյան բանակցային կամ ռազմական առաջնագծում «թեժությունը» վերականգնվելու է՝ եթե ոչ հիմա, ապա 2018-ի ապրիլից հետո, երբ Հայաստանի նոր իշխանությունը ձևավորված կլինի:

Հոգլանդի՝ նախօրեի հարցազրույցը և նոր իրավիճակն անուղղակի մեսիջ են Հայաստանի ներքաղաքական կյանքին: Ղարաբաղի խնդիրը կրկին դառնալու է առաջնահերթություն, և այս պարագայում Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոն չզբաղեցնելը կարող է դիտվել դասալքություն՝ մանավանդ, ինչպես Շարմազանովն է ասում՝ նոր ընտրություններ չեն լինելու:

Խնդիրն այն հարթության վրա չէ, թե ինչպիսի համակրանք կամ հակակրանք ունենք Սարգսյանի հանդեպ: Քաղաքականությունը սեր խոստովանելու կամ ատելություն դրսևորելու միջավայր չէ` հարաբերությունների և կանոնների հստակ համակարգ է: Հենց պրագմատիզմը հուշում է, որ այսօրվա իշխանության մեջ որևէ այլ գործիչ չկա, որի գործունեությունն ասոցացվի ԼՂ-ի, անվտանգության խնդիրների հետ:

 

Լուսանկարը՝  gettyimages-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում