Wednesday, 01 07 2026
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ

Շառլ Ազնավուրի Հոլիվուդյան պատվո աստղը և հավակնոտ ծրագրերը Հայաստանում

Հոլիվուդի Փառքի ծառուղում  2618-րդ պատվո աստղը օգոստոսի 24-ին շնորհվեց լեգենդար երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է։ Աստղը գտնվում է պատմական Pantages թատրոնի հարևանությամբ։

«Ես և ֆրանսիացի եմ, և հայ: Դրանք տարանջատելը հնարավոր չէ, ինչպես կաթով սուրճի մեջ չես կարող բաժանել կաթը սուրճից: Իմ հայկական անունը Շառլ Ազնավուրյան է, իսկ ֆրանսիական անունը՝ Շառլ Ազնավուր: Ֆանտաստիկ է ունենալ հնարավորություն երկու մշակույթները ծառայեցնելու մեկ նպատակի: Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, իսկ հայերենն իմ ընտանեկան լեզուն է: Այս աստղը ստանալուց հետո ես նաև մի փոքր կալիֆորնիացի եմ»,-աստղի բացման հանդիսավոր արարողությանն ասաց Ազնավուրը՝ կատակելով, որ միշտ հրաժարվում է ելույթ ունենալուց, քանի որ իր անգլերենն այնքան էլ լավ չէ:

Համաշխարհային հռչակ ու անվերապահ սեր վայելող Ազնավուրը միլիոնավոր երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում, նրա զգայական կատարումները մշակութային, ազգային ու տարիքային սահմաններ չեն ճանաչում։ Ավելի քան 70 տարվա երաժշտական կարիերայի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է 1400 երգ (դրանցից 1300-ն անձամբ է հեղինակել) և թողարկել ավելի քան 390 ձայնասկավառակ, բոլորն էլ՝ բազմալեզու։ Նրա ձայնասկավառակներից շատերը ճանաչվել են «Ոսկե» և «Պլատինե»` գրանցելով միլիոնից ավելի օրինակների վաճառք: Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում։

Ստեղծագործական հսկայական ժառանգությունից բացի, Շառլ Ազնավուրը մեծ մարդասիրական գործունեություն է ծավալում։ Նրա ակտիվ բարեգործության վկայությունն է նաև «Pour Toi Armenie» հիթային երգից ստացված ողջ հասույթի ուղղումը Հայաստանում 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին։ Մաեստրոյի բարեգործական գործունեությանը նոր լիցք հաղորդելու նպատակով 2017 թ. Շառլ Ազնավուրն ու որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայտարարեցին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի հիմնական առաքելությունն է կրթական, սոցիալական և մշակութային նախագծերի իրականացումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազնավուր» հիմնադրամից, Ազնավուրի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամը կներկայացնի հիմնադրամի առաքելությունն ու առաջին նախագիծը՝ Ազնավուր ինտերակտիվ թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնումը: Ամեն ոք կարող է մասնակիցը դառնալ այս բացառիկ ու հավակնոտ նախագծի՝ ներդրում կատարելով «Ազնավուր» հիմնադրամի գործունեության մեջ:

Շառլ Ազնավուրի ինտերակտիվ թանգարանում կօգտագործվեն հատուկ համակարգչային տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ թանգարանի այցելուներին հնարավորություն կընձեռվի արվեստագետի հետ քայլելու երազանքի իրականացման ճանապարհով: Կինեմատոգրաֆիայի դասընթացների, ձայնագրման ստուդիաների և միջմշակութային կրթական նախաձեռնությունների շնորհիվ Ազնավուրի թանգարանի այցելուներն անօրինակ զգացողություններ կապրեն, գիտելիք կստանան ու նոր փորձառություն ձեռք կբերեն: Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը կներկայացվի հենց իր՝ շանսոնյեի կողմից ձայնագրված աուդիոգիդի միջոցով, մի ձևաչափ, որ աշխարհում առաջին անգամ է իրագործվելու:

«Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև թանգարան ստեղծել Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:

Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք Հայաստանի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում»:

Շառլ Ազնավուր

Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը:

«Ինձ համար պատիվ է և հպարտություն, որ հայրս նման պատասխանատու գործը՝ Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացումը, ինձ է վստահել: Անկախ մեր ժողովրդի ունեցած բոլոր մարտահրավերներից՝ մենք հազարամյակների ամուր ու խոր արմատներ ունենք, և մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին»:

Նիկոլա Ազնավուր

«Ազնավուր» հիմնադրամը կոչ է անում անհատներին և կազմակերպություններին՝ միանալու Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի ստեղծման նախագծին՝ հիմնադրամին նվիրատվություն կատարելով և տարածելով սիրո ու միասնության ուղերձը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում